ՈՐԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«ԻՆՆՈՎԱՖԱՐՄ» ՍՊ ընկերության Որակի քաղաքականության նպատակն է՝ մատուցվող ծառայությունների և արտադրանքի բարձր որակի ապահովում, սպառողների պահանջների և սպասելիքների բավարարում, շուկայում առաջատար դիրքերի գրավում։
«ԻՆՆՈՎԱՖԱՐՄ» ՍՊ ընկերությունը իր նպատակների իրականացման համար սահմանել է հետևյալ ուղիները՝
- բժիշկների հետ ակտիվ համագործակցություն իրենց կարիքները բացահայտելու նպատակով՝ Հայաստանի շուկայի համար նոր դեղամիջոցների ապահովում,
- Հայաստանի մասնագիտական ասոցիացիաների հետազոտական և ուսումնական միջոցառումների անցկացման աջակցություն,
- մատուցվող ծառայությունների ծավալների ավելացում՝ շնորհիվ սպառման շուկաների ընդլայնման,
- եկամտաբերության բարձրացում՝ շնորհիվ աշխատանքների արդյունավետ պլանավորման,
- գործընկերների հետ փոխշահավետ համագործակցություն,
- անձնակազմի ուսուցում և որակավորման մակարդակի բարձրացում,
- աշխատանքի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծում,
- անձնակազմի բարեկեցության բարձրացում,
- դեղագործական արտադրանքի պահպանման և դիստրիբյուտորական պատշաճ պրակտիկա (GDP) միջազգային ստանդարտի համապատասխան կառավարման համակարգի կիրառում,
- որակի կառավարման համակարգի մշտապես բարելավում։