Բարի գալուստ «ԻՆՆՈՎԱՖԱՐՄ» ՍՊԸ վեբ կայքը:
Մենք հպարտ ենք, որ մեր ընկերությունը հանդիսանում է եզակիներից Հայաստանում դեղերի պատշաճ բաշխման (դիստրիբյուցիայի) ոլորտում։ Մենք միավորում ենք լավագույն փորձը դեղերի և դեղամիջոցների մեծածախ վաճառքի ոլորտում և ունենք մեր փորձառու թիմը, որը պատշաճ ձևով աշխատում է առողջապահության ոլորտի մեր գործընկերների հետ: Մեր բոլոր հաճախորդների համար մենք ապահովում ենք ծառայությունների ամբողջ փաթեթը, սկսած դեղերի գրանցումից, բաշխումից, մարքեթինգից, վերջացած դեղերի անվտանգության կառավարումով և կլինիկական փորձարկումներով: